Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել է (տեսանյութ)

screenshot-9_68-770x_

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։