Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

photo-2025-05-11-14-10-24-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

«Ես պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անխոնջ հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար: Թրամփը և փոխնախագահ Վենսը մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացրել են, որ մեր նպատակն է  խթանել և հետամուտ լինել խաղաղությանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի ԴՀ-ի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։  Որպես դիվանագետներ և մարդիկ, մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմության և զսպվածության համար», – նշել է նա: