Նոր Հռոմի Պապն ահեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է որակել

4b73f6c9e9eed371417017ec5d54507c-770x_

Նոր Հռոմի պապ Lևոն 14-րդը կարդինալներին ուղղված իր առաջին ուղերձում ասել է, որ արհեստական բանականությունը մարդկության գլխավոր մարտահրավերներից մեկն է, գրում է apnews.com-ը:

Պոնտիֆիկոսը կարծում է, որ արհեստական բանականությունը «խնդիրներ է ստեղծում մարդու արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության համար»։

Հռոմի Լևոն 14–րդ պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները:

Լևոն 14–րդ պապը կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։

Բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպմանը նա խնդրել է ավագ հոգևորականներին հաստատել իրենց հանձնառությունը 1960-ականներին Վատիկանի երկրորդ ժողովի կողմից ընդունված եկեղեցական խոշոր բարեփոխումներին։

Լևոն 14–րդ պապը նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1.4 մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ:

«Եկեք ստանձնենք այս արժեքավոր ժառանգությունը և շարունակենք մեր ճանապարհորդությունը», – ասել է նորընտիր պապը կարդինալներին։

Կարդինալների կոնկլավը Հռոմի 267–րդ պապին ընտրեց մայիսի 8–ին:  Լևոն 14–րդ պապը փոխարինում է Ֆրանցիսկոս պապին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 88–ամյա Ֆրանցիսկոս պապին հուղարկավորել են ապրիլի 26–ին: