Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև. Իրանի նախագահ

1403042009511252930524464_1-770x_

Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև. այս մասին, Mehr-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Միասին մենք կարող ենք խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում և լուծել մեր խնդիրները», – ընդգծել է Փեզեշքիանը։

Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպմանը Փեզեշքիանն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» (չակերտները՝ Tert.am) մասն է:

Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։

«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Պեզեշքիանը։