Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5f587a1e_95ab_31b6_b932_5146e35d77a0_850.thumb

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է aa.com.tr կայքը:

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նուրհակու, իսկ օջախը՝ 6,98 կմ խորության վրա։