Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ. Փաշինյան

93d647cc67eed97f4afda5d6f5fabac5-l_3-770x_

Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության հանաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի  կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ, ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը:

«Այսինքն, սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու համատեղ դիմումը, և նույն տեղում ու նույն պահին ստորագրել, թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,- ասել է նա: