Ավտովթարի հետևանքով շտապօգնության բժիշկը կյանքից հեռացել է, բուժքրոջ վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյան
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Այս ամսին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ժամը 05։40-ի սահմաններում, Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
