Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին

67de3e2f18c7867de3e2f18c79174261815967de3e2f18c7667de3e2f18c77-770x_

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութի ապստամբներ-Խմբ.) հաղորդել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի, Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա: Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը հարձակման է ենթարկվել երկու բալիստիկ հրթիռներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։