Ադրբեջանի հետ համաձայնագրում չկա «միջանցքի» մասին որևէ դրույթ, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան նույնպես չկա. Արարատ Միրզոյան

screenshot-2025-03-14-112927-770x_

Համաձայնեցված համաձայանգրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրում չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ կա երկկողմ պատրաստակամություն համգործակցել տարբեր ոլորտներում՝ այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում:

«Մենք նաև տեղեկացրել ենք հանրությանը, որ շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Առաջարկը հետևյալն է՝ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնենք սահմանահատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը:

Ինչպես նախկինում՝ այնպես էլ հիմա, համոզված ենք, որ որևէ երրոդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքները վերահսկելու կարիք չկա, բեռների անվտանգության ապահովման համար կարող է գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները:

«Լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության մասին, այդ մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև Սահմանադրությունների մասին կարգավորում:

Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի սահամանդրության մասին: Հայտնի է որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայանագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են այդ մտահոգությունները»,- նշեց նա: