40 օրական մաhացած տղա է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն․ Shamshyan

image_750x_67d513ee7f10e

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխել 40 օրական երեխայի դի։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ 40 օրական Դավիթ․ Մ․-ն էր։

 

 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։