23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժшծ անչափահասի վիճակը միջին ծանրության է. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը նոր, թարմացված տվյալներ է հաղորդել 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:
23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:
Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: