203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան

203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան

Կրթություն10:51 | նոյեմբերի 12, 2026203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան<!—>

]—>

Նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։ Այս մասին հայտարարություն է տարածել Վաղարշապատի համայնքապետարանից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։

Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ «Կիլիկիա» ավտոկայանն է։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն ասել էր, որ ի սկզբանե այս երթուղին սպասարկող փոխադրամիջոցն իրավունք չի ունեցել հասնել մինչև Մատենադարան, քանի որ պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վերջնակետը պետք է լինի ավտոկայանը։

Սակայն նոյեմբերի 10-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնել էր, որ նորից կթույլատրվի Էջմիածին–Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները կայանեն Մատենադարանի մոտ։

Թեմա

ԿրթությունՏարանցումՏրանսպորտ

Տեղադրություն

ՎաղարշապատԵրևան

Աղբյուրը՝ NEWS.am