2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։ 🇯🇵Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ ամսվա առաջին 11 օրերի ընթացքում Երկրագնդի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +17,03 °C։
Սա տվյալ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գերազանցում է 2024 թվականի օգոստոսի համապատասխան մակարդակը, վերջինս համարվում է դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։
Աղբյուր՝ 24News.am
