ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ British Petroleum-ը և իտալական Eni SpA-ն հայտարարել են Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման մասին norlur_admin 24.07.2025
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները: «BTC Co.-ին տեղեկացվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող որոշ հում նավթի բեռնափոխադրումներում օրգանական քլորիդների հետ կապված որակի հնարավոր խնդրի մասին», — հայտնել է BP-ն։ «BTC Co.-ն ներկայումս գնահատում է հում նավթի որակը խողովակաշարի երկայնքով գտնվող բոլոր տեղանքներում», — հավելել է ընկերությունը։ Իտալական Eni SpA-ն նույնպես հայտարարել է, որ գնել է աղտոտված նավթ: Ընկերությունը հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերել է ներքին ստուգումների ժամանակ: «Այժմ մեր համակարգեր մտնող նավթը կմշակվի պատշաճ կերպով՝ առանց շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար ռիսկերի», — շեշտել է Eni-ի խոսնակը։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը համակարգ է, որի միջոցով ադրբեջանական նավթը արտահանվում է Թուրքիա: Bloomberg-ը նշում է, որ տարեսկզբից դրանով օրական մոտ 575,000 բարել հում նավթ է առաքվել: Ղազախստանը նույնպես նավթ է արտահանում այս գազատարով: norlur_admin 24.07.2025
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է norlur_admin 24.07.2025
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր կստորագրեն. «Հուրիեթ» norlur_admin 24.07.2025
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ Իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար․ Աբրահամյան norlur_admin 24.07.2025
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից․ ՄԻՊ norlur_admin 24.07.2025
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված norlur_admin 24.07.2025