Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան․ Փաշինյան
![screenshot-2025-02-12-201203-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-12-201203-770x_.jpg)
Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը
«Ով են իրենք ընդհանրապես, որ Հայատանում իշխանության ճակատագիր որոշեն։ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը, ժողովուրդն է դա որոշել։ Սեյրան Օհանյանը հարցնում է՝ ընդունել եք, իբր հանձնում-ընդունում արել եք, ասել եմ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել, ես իրենից ընդունելու բան չեմ ունեցել, Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտականությունները կատարողը» ,- ասել է նա։