Խաբում եք ժողովրդին, սա ոչ թե ընտրություն է ԵՄ-ի ու ՌԴ-ի, այլ՝ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև. Արմեն Ռուստամյանը՝ ԵՄ անդամակցության մասին

screenshot-6_43-770x_

Մենք հիմա սկսում ենք մի գործընթաց, որը տեսանելի ապագայում հեռանկար չունի: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մենք փորձում ենք մտովի գնալ այն ժամանակներ, երբ արդեն ԵՄ-ի մեջ ենք ու դրանով ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու մեզ համար»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, առաջարկվող գործընթացը չի համապաասխանում ԵՄ անդամակցության առկա գործընթացին:

««Եվ, և»-ի մեր քաղաքականությունը փոխարինում ենք «կամ, կամ»-ի քաղաքականությամբ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու: CEPA-ն, որը երևի լավագույն ձևաչափն է Հայաստանի համար ու ապահովում է համապարփակ ու ընդլայնված գործընկերություն, փոխարինում ենք ԵՄ անդամակցության նոր գործընթացով: Հայաստանը «կամ, կամ»-ի քաղաքականություն վարելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, մանավանդ այն պարագայում, երբ «կամ, կամ»-ի կողմերը կոնֆլիկտի մեջ են: ՀՀ-ն շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ լիիրավ անդամ, ակնհայտ է, որև Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել իրար հետ անհամատեղելի կառույցների: Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ անդամակցությանը այնքանով, որքանով դա չի սպասռնում իր անվտանգությանը, «կամ, կամ»-ի գործընթացով կարող է ստեղծվել մի վիճակ, որ անդամակցելով ԵՄ-ին՝ անվտանգային լրջագույն խնդիրներ կարող է ունենանք: Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե ՌԴ, դրանով խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք ընտրություն եք կատարում ՌԴ-ի ու Թուրքիայի միջև»,- ասաց Ռուստամյանը: