«Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

1050386_2-770x_

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։ Նա այս մասին ասել է  CNN Turk-ին՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

«Մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս գործընթացում պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է… Ամեն դեպքում, այդ միջանցքը կանցնի այնտեղով», – ասել է Ուրալօղլուն։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, սակայն առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: