Այս գործընթացը ՀՀ քաղաքակրթական, քաղաքական ընտրության հարցն է. ՔՊ-ական պատգամավորը՝ ԵՄ անդամակցության մասին
![screenshot-11_25-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-11_25-770x_.jpg)
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը ՀՀ ժողովրդավարության մասին է առաջին հերթին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Այո, քաղաքական, ուժերն են այն նախաձեռնել, բայց քաղաքացիներն են առաջին հերթին ուղերձը հղել ԱԺ-ին: Այս գործընթացը բնական գործընթաց է, ՀՀ քաղաքակրթական, քաղաքական ընտրության հարցն է, ինչի մասին վարչապետը եվրոպական պառլամենտի բարձր ամբիոնից հայտարարել է:»,- նշեց նա:
Ըստ նրա, այս նախագծով ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, սա ՀՀ քաղաքականության հարցն է.«Այս ճանապարհին, սակայն, բազմաթիվ անելիքներ ունենք, որոնց մասին պետք է շատ ուղիղ խոսենք մեր քաղաքացիների հետ։ Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասվում՝ տնտեսական, տնտեսվարողների կյանքը բարդանալու ուղղությամբ, քանի որ մենք լուրջ աշխատանք պետք է իրականացնենք ապրանքների որակը բարձրացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է վարքագծի փոփոխություն»։