Չեմ զարմանա, որ ձեզ հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել, երգել են տվել. Փաշինյանը՝ հրապարակում ադրբեջաներեն երգողների մասին
![screenshot-2025-02-12-230047-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-12-230047-770x_.jpg)
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում անդրադարձել է Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ երգելու հետ կապված միջադեպին:
«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ խնդիր առաջացնելն էր, այն ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Այդ երգը կատարողները Իրանի քաղաքացիներ էին։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր շրջանակներից նրանց վճարել էին, տարել կանգենցրել, երգել տվել, համացանց գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն։ Մեր թույլ տեղն են գտել, բայց ամեն տենց տափակ տեսարանից մեր հանրությունը չպետք է ցնցվի, թող ընդդիմությունը ցնցվի իր բեմադրած տեսարանով»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն են երգում, և ձերբակալվում է տեսանյութը տարածողը։