«Ե՞րբ եք պատրաստվում Արարատ Միրզոյանի անունը փոխել», «Շատ-շատ էժան եք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում

mycollages-1_19-770x_

Ե՞րբ եք պատրաստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կամ անունը փոխել, կամ Արարատ Միրզոյանին փոխել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Դրան արձագանքեց Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Շատ-շատ էժան եք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց Մանուկյանի խոսափողը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ՝ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:

Փաշինյանն էլ մոտեցավ ամբիոնին և ասաց․ «Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա»: