Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
![screenshot-2025-02-12-231145-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-12-231145-770x_.jpg)
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։