Արդյոք հանդիպել են Դանիել Իոաննիսյանը եւ Արգիշտի Քյարամյանը

img_4928-1.jpg

Արդեն մի քանի օր է մամուլում և համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը լծվել է իր սանիկին՝ ՔԿ նախագահի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագհի թեկնածու Արթուր Նահապետյանին Հակակոռուպցիոնի նախագահ կարգելու գործին:

Մեր տեղեկություններով՝ փետրվարի 7-ին, երեկոյան Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսյանի հետ և փորձել վերջինիս համոզել «լավ աչքով» նայել իր սանիկին:

Մենք փորձեցինք կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ և մեկնաբանություն ստանալ հանդիպման վերաբերյալ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը:

Նշեմ, որ Դանիել Իոաննսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ է և որոշիչ դեր ունի խորհրդում: