Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին
![ffa16fgwyaix3sn-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/ffa16fgwyaix3sn-770x_.jpg)
Սպիտակ տունը հաղորդել է ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելի ազատ արձակման մասին։
«Ֆոգելի ազատ արձակումը՝ ՌԴ հետ փոխանակման շրջանակներում, վկայում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի մասին»,- հաղորդել են Սպիտակ տնից։
Ֆոգելը դասավանդում էր Մոսկվայի անգլոամերիկյան դպրոցում։ Վերջինս 2021 թ․ օգոստոսին կնոջ հետ ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում։ Վերջիններիս ուղեբեռում մարիխուանա էին հայտնաբերել։ Կնոջն ազատ էին արձակել, իսկ Մարկ Ֆոգելին 2022 թ․ 14 տարվա ազատազրկման էին դատապարտել։