«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
![355643525-3593022427640148-9095624070577897969-n-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/355643525-3593022427640148-9095624070577897969-n-770x_.jpg)
Որոշում ունեմ կայացրած: Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ է լինելու, գյումրեցիները որոշելու են իրենց քաղաքապետին, ես խնդիր չեմ տեսնում:
Բոլորի հետ բանակցություն կա, բացի իշխանությունից: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինձ ոչ առաջարկել, ոչ համոզել, ոչ պարտադրել. որոշումն իմն է»,-ասել է Գրիգորյանը: