Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին
![75i2018-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/75i2018-770x_.jpg)
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումները և ծրագրերը տարբեր ոլորտներում։