Փաշինյանը ներկա է գտնվել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
![53377-b-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/53377-b-770x_.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։
Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։