«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
![f67aaea8c6a454-67aaea8c6a495thumb-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/f67aaea8c6a454-67aaea8c6a495thumb-770x_.jpg)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։
Երդման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 11-ին գումարված հերթական նիստի մեկնարկին:
Արմինե Խերանյանը խորհրդարանում փոխարինել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին։