Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար
![screenshot-2025-02-11-211712-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-2025-02-11-211712-770x_.jpg)
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը․
«Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության խորացման շուրջ»։