Արարատում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: