Հրազդանում սպանվածը տաքսու վարորդ էր
![snimok_159-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/snimok_159-770x_.png)
Այսօր հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։
168.am-ի հրազդանյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, սպանվածը տաքսիստ է, և սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է ուղեվարձը չվճարելու շուրջ։
Մեր աղբյուրները նաև շեշտեցին` սպանված արցախցին բռնի տեղահանված չէ։ Հայաստանում է ապրում արդեն 6 տարուց ավելի։