cropped-cropped-IMG_3536.png

Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

photo-5276098007667960424-y-770x_

Խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին:

Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ դեպքն արձանագրվել էր երեկ ուշ երեկոյան, որից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում հանդես էր եկել հասարակական կարգը պահպանելու և տրանսպորտում պատշաճ վարք դրսևորելու՝ ուղևորներին ուղղված հորդորով: