cropped-cropped-IMG_3536.png

Ստեփանավանում հրդեհից տուժածներից 3-ը տեղափոխվել է Երևան

248603.thumb

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:

Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:

Հիշեցնենք, որ հրդեհի պատճառով փրկարարները հայտնաբերել էին 1 դի։