cropped-cropped-IMG_3536.png

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

303769-770x_

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու (բուք է) ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից) և Գավառ քաղաքում տեղում է ձյուն։

Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։