Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքները. Լոռու մարզպետ
![0Nju7mh3eshnWleffWED4Iv6J95jvP19KYk6ArcY](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/0Nju7mh3eshnWleffWED4Iv6J95jvP19KYk6ArcY.webp)
Կառավարության կողմից հստակ հանձնարարական կա շատ արագ գույքագրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն: Աայս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
«Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Հանդիպելու եմ բոլորի հետ, որպեսզի միասին որոշենք հետագա անելիքը: Յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն կցուցաբերվի: Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա: Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,-ասել է Լոռու մարզպետը: