Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարումներ իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումից:
«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։
Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել
Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է նա: