Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանին ռազմագերիների, անհայտ կորածների հարցերն են քննարկել
![image_750x_67a63f0a08c5a](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/image_750x_67a63f0a08c5a.jpg)
Փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մտքեր են փոխանակվել անհետ կորածների ճակատագիրը ճշտելու հարցի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու ուղղությամբ։