Փաստաբան Մայքլ Է. Քավուկջյանը կծառայի Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մայքլը փայլուն փաստաբան է, որը ներկայումս որպես ավագ գործընկեր ծառայում է White & Case փաստաբանական ընկերությունում, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում մեր երկրին ծառայել է  որպես Կենտրոնական հետախուզական վարչության օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է», – Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահը: