cropped-cropped-IMG_3536.png

100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանը Պուտինի կողմից պարգևատրվել է մեդալով

dsc-8927-770x_

Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանին մեդալ են հանձնել՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում հայերի միությունը։

Եվդոկիա Ֆեդորովնա Եսայանը  Կրասնոդարի առաջին վետերանն է, որը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Պուտինի կողմից պարգևատրվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարին» մեդալով։

Եվդոկիա Եսայանը  ծնվել է Ուրալում։ 15 ​​տարեկանից աշխատել է Չելյաբինսկի տրակտորային գործարանում, որտեղ աշխատել է ամբողջ պատերազմի ընթացքում՝ տանկեր հավաքելով ռազմաճակատի համար։

1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կրասնոդար։ Նա աշխատել է Օկտյաբր գործարանում ավելի քան 40 տարի, որից 13-ը՝ տաք ձուլարանում: Պարգևատրվել է «թիկունքի աշխատող» և Հաղթանակի օրվա հոբելյանական մեդալներով։

«Հարգելի Եվդոկիա Ֆեդորովնա, մենք կատարում ենք պատվավոր առաքելություն և ձեզ ենք հանձնում «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարին» մեդալը Ռուսաստանի նախագահից։ Դուք առաջիններից եք, բայց Կրասնոդարի բոլոր վետերանները կստանան նման մեդալ»,- նշել է Եվգենի Նաումովը։