ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ հետաքննությանը:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ՝ ուղղված Ամերիկայի և նրա մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ցանկում հայտնվածները կարող են բախվել ունեցվածքի և ակտիվների սառեցման և չկարողանալ մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կազդեն նաև ընտանիքի անմիջական անդամների վրա:

Սպիտակ տունը չի հրապարակել պատժամիջոցների ենթարկված անձանց անունները։ Այնուամենայնիվ, Reuters-ը անցյալ ամիս հայտնել էր, որ ՄՔԴ-ն միջոցներ է ձեռնարկել հնարավոր պատժամիջոցներից պաշտպանվելու համար: Գործակալության աղբյուրների համաձայն՝ դատարանը երեք ամիս առաջ վճարել է աշխատակիցների աշխատավարձերը։

Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամներ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը սկիզբ դրեց ՄՔԴ-ի պատմությանը 1998 թվականին:

Նոյեմբերին դատարանը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդի նկատմամբ՝ Գազայի հակամարտության ժամանակ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Ինքը՝ Նեթանյահուն, այս շաբաթ ժամանել է Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ բանակցությունների համար։