ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները փետրվարի 7-ին կհանդիպեն Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Վաղը մենք կհանդիպենք ՀԱՊԿ-ի հարցերով հանձնաժողովների նախագահների հետ, մի քանի ժամ կաշխատենք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Հայաստանը տևական ժամանակ սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։