«Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի» միությունը սկսում է ծավալուն ծրագիր, որի նպատակն է 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր հայրենակիցների համար մարզվելու, վերականգնողական ծրագրերի, սպորտի միջոցով ֆիզիակական և հոգեբանական վերականգնումը:
Հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր տղերքը մեր ընկերներն են ու մեր եղբայրները, և մեր պարտքն է նրանց լիարժեք կյանքի համար ստեղծել անհրաժեշտ պայմանները։
Մենք մշակել ենք հատուկ մարզումների ծրագրեր, միջոցառումների ցանկ, որտեղ պետք է ստեղծվեն մարզական միջավայրեր, որոնք աջակցում են մեր եղբայրների լիարժեք մասնակցությունը և ինտեգրումը։ Հաշանդամություն ունեցող մեր եղբայրները կարող են մարզվել մի շարք հատուկ ծրագրերի միջոցով, որոնք մշակում են ըստ նրանց առողջական վիճակի և ֆիզիկակական կարողությունների։
Մենք խնդիր ենք դրել ապահովել հետևյալ հնարավորությունը.
1. Անհատական մոտեցում
2. Վերականգնողական մարզումներ
3. Կարգավորվող ծանրաբեռնվածություն
4. Սպորտային միջոցառումներ
5. Հոգեբանական աջակցություն
Սպորտը, այն ճանապարհն է, որն ապահովելու է առողջ ընկերական միջավայր, որտեղ ոչ ոք իրեն միայնակ չի զգա, որտեղ ամեն մեկը կստանա իրեն անհրաժեշտ պայմանները՝ մարզվելու, վերականգնվելու, շփվելու, նոր ընկերական միջավայր ձևավորելու համար։ Եվ ինչու չէ՝ նաև տարատեսակ մրցաշարերի մասնակցելու համար։
«Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի» միությունը պատրաստ է իր ամբողջ մասնագիտական, պրոֆեսիոնալ, մարդկային ռեսուրսները դնել այս բարդ ծրագրի հաջող իրականացման համար։ Մեր մարզիչները և հազարավոր մարզիկները ամեն ինչ կանեն վիրավորում ստացած մեր ընկերների, մեր եղբայրների համար այս կարևորագույն ծրագրի հաջող իրականացումը ապահովելու համար։
Մենք դիմում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերներին . Աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար շատ կարևոր են ձեր առաջարկները, խորհուրդները, ցանկությունները, հետաքրքիր գաղափարները։
Դրանք կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 077080077 հեռախոսահամարին:
Սա կարևոր գործ է, որը մենք անպայման անելու ենք միասին:
Հայաստանի ոչ օլիմպիական Մարզաձևերի Միության Նախագահ Գառնիկ Հայրապետյան
Հայաստանի ոչ օլիմպիական Մարզաձևերի Միության Համահիմնադիր Արմեն Մանուկյան