Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին ՆԳՆ-ից:

«Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշեցին ՆԳՆ-ից:

Նախնական տեղեկություններով, զոհվածն Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն:

ՔԿ-ից էլ տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 144/155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: 144-րդ հոդված ՝սպանության փորձը:

297-րդ հոդվածը սահմանում է, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

335-րդ հոդված՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը: