Շատերի կողմից սիրելի սմբուկները հաճախ օրգանիզմի համար դժվարամարս են լինում։ Այս մասին ռուսական «Ռադիո 1-ին» տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Մարգարիտա Կորոլեւան։

«[Սմբուկը] Պարունակում է լեկտիններ։ Եթե ​​աղեստամոքսային տրակտում բորբոքային պրոցեսներ կան, դա կարող է աջակցել բորբոքմանն ու լինել բժշկի նշանակած բուժման ծրագրին հակառակ»,- ասել է փորձագետը։

Նա նշել է, որ մարսողական խնդիրներ և աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խուսափեն սմբուկից։

ՌԴ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չափահասին տարեկան ուտել առնվազն 140 կգ թարմ բանջարեղեն, այդ թվում՝ 8-12 կգ լոլիկ և վարունգ։ Այս ստանդարտները, ըստ գործակալության, համապատասխանում են առողջ սնվելու ժամանակակից պահանջներին։