Վաղ առավոտից շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը:
Այսօր արդեն վարորդները հորդորում էին 100 դրամ վճարած ուղևորներին ետ վերցնել գումարը: Վարորդը խնդրեց այնտեղ այլևս կոպեկ չդնել, ու եթե չվերցնեն, չի վարի:
Նա նաև հավելեց, որ չվճարող քաղաքացիներին չեն իջեցնի ավտոբուսից:
«Բոյոկոտի շրջանակում բոլորին կոչ ենք անում չվճարել ընդհանրապես, մինչև որ կրկին դառնա 100 դրամ»,- ասաց բոյկոտի մասնակիցներից մեկը:
Ուղևորներից մեկն էլ նշեց, որ պետք է լինել միասնական, թե չէ որևէ բանի չեն հասնի:
Նշենք նաև, որ շատերը դեռ երթևեկում են նախապես գնված 100 դրամանոց ուղետոմսերով: