Ու՞ր է բյուջեի գումարը, ինչու՞ են թանկացնում տրանսպորտը, խայտառակություն է, մտածել է պետք այս մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացին։

«Խայտառակություն է, 50 տոկոսով տրանսպորտի գները բարձրացել են, աշխարհի բոլոր երկրներում, գոնե թոշակառուների համար, տրանսպորտը ձրի է։ Սենց չի կարելի, պետք է լրջագույնս մտածել սրա մասին։

Գները կամ բարձրանում են, կամ իջնում են, կամ մնում են նույնը։ Հիմա ինչի՞ է Ձեզ թվում, որ պիտի անպայման բարձրանա։ Հակառակ տենդենցը չկա՞, բա բյուջեի փողերն ու՞ր են, դժգոհում է քաղաքացին։ Այսօրվա դրությամբ ես 53 տարվա ստարժ ունեմ, ստանում եմ 75,000 դրամ, դա նորմա՞լ է»,- ասել է նա։