Նեո անունով ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,- ասված է հրապարակման մեջ։