Նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են դուրս եկել և այսօր մնացել ու մնում են այդ ճանապարհի մեջ, համոզված եմ՝ նրանց վիճակված է միայն ու միայն ունենալու հաղթանակ:
Այս մասին բանակի օրվա առթիվ նախկին զինվորականների, սպաների և պատերազմի մասնակիցների համար կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այո՛, փշոտ է մեր ճանապարհը, բայց ազատության համար ամեն ինչ արժե վճարել, այլըտնրանք էլ չկա: Այդ խաչելության ճանապարհն անցնող մեր երկիրը, պետականությունը, բանակը, ժողովուրդն արժանի է նաև հարության հաղթանակին: Ես ապրում եմ այդ հաղթանակի ուղղակի ամեն օրը»,- ասաց նա:
Սրբազանը նշեց, որ որքան էլ որ դժվար լինի մեզ այսօր իրար շնորհավորելը, այդուհանդերձ, մենք այդ շնորհավորանքը բարի մաղթանանքներով փոխանցում ենք մեկս մյուսին՝ որպես սրտակցություն և զորակցություն:
«Մեր աղոթքները թող գնան սահմանին կանգնած մեր սպաներին և զինվորներին, որոնք անտեր են՝ չունենալով գերագույն գլխավոր հրամանատար և հրամանատարություն: Ինձ համար զինվորականը նա է, ով անմահության զգեստ է հագել և ապրում է պատվի համար, չի կարող լինել այլ կերպ, այլ կերպն այսօրվա աղետն է»,- ասաց նա: