ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քնարկել են միջտարածաշրջանային համագործակցությանն առնչող հարցեր
![475462576-941288764854775-7641079869639537562-n-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/01/475462576-941288764854775-7641079869639537562-n-770x_.jpg)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։