Պենտագոնը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ լրացուցիչ զորքեր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանին, կտրամադրվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պենտագոնը մտադի՞ր է լրացուցիչ զորքեր ուղարկել սահման։
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատվածում տեղակայվելու են 1,500 զինվորական, ուղղաթիռներ և ռազմական հետախուզական ստորաբաժանումներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ ասելով, որ խստացնելու է միգրացիոն քաղաքականությունը։