Իրանը ձեռք է բերել ռուսական Սու 35 կործանիչների խմբաքանակ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալի Շադմանին, փոխանցում է Entekhab-ը։

«Անհրաժեշտության դեպքում մենք ռազմական գնումներ ենք կատարում՝ ուժեղացնելու մեր օդային, ցամաքային և ծովային ուժերը», – ասել է նա:

Սու-35-ը 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ գերմանևրելի կործանիչ է։ Ինքնաթիռը նախատեսված է ոչնչացնելու օդային, ցամաքային և վերգետնյա թիրախները, ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք պաշտպանված են ՀՕՊ համակարգերով և գտնվում են զգալի հեռավորության վրա: